Վլադիմիր Կարապետյան. ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Երևանում կքննարկեն Ադրբեջանի նոր առաջարկները![]() 29 հունիսի 2011 - 13:10 AMT PanARMENIAN.Net - Ըստ Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Վլադիմիր Կարապետյանի, ԵԱՀԿ ՄԽ համանախագահները տարածաշրջան առաջիկա այցի շրջանակներում Հայաստանի ղեկավարության հետ կքննարկեն Ադրբեջանի նոր առաջարկները: Այդ մասին նա հայտարարել է Երևանում տեղի ունեցած մամլո ասուլիսում: «Հանդիպումը Կազանում ցույց տվեց, որ գործընթացն ավարտված չէ և միջնորդները շահագրգռված են, որ փաստաթուղթ ստորագրվի հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների մասին»,-ասել է նա: Այդ առնչությամբ Կարապետյանը նշեց, որ Հայաստանի նախագահն ու ԱԳՆ ղեկավարն արդեն հայտարարել են, որ պատրաստ են ստորագրել փաստաթուղթը, թեև խոստովանել են, որ դա մեր երազած փաստաթուղթը չէ: Ըստ Կարապետյանի, հայկական կողմի սխալը Կազանի հանդիպմանն այն էր, որ նրանք տեղում չարձանագրեցին Բաքվի ապակառուցողական դիրքորոշումը: Նա նաև քննադատել է հայ դիվանագետներին սեփական առաջարկները չներկայացնելու համար, այն դեպքում երբ իրենք են խոստովանում, որ փաստաթուղթն ամբողջությամբ ընդունելի չէ: Արդյունքում, ըստ նրա, «համանախագահները Երևան կբերեն ադրբեջանական առաջարկներն ու կքննարկեն Հայաստանի ղեկավարության հետ թե որքանով են դրանք ընդունելի Հայաստանի համար»: Հունիսի 24-ին Կազանում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն ավարտվեց առանց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ հիմնարար սկզբունքների մասին պայմանավորվածությունների ձեռքբերման: Կողմերը համատեղ հայտարարություն ընդունեցին, որում առաջընթաց են արձանագրել այդ նպատակին հասնելու ճանապարհին: «Պետությունների ղեկավարներն արձանագրել են փոխըմբռնման ձեռքբերումն այն հարցերի շուրջ, որոնց լուծումը նպաստում է հիմնարար սկզբունքներին համաձայնելու համար պայմանների ստեղծմանը»,- ասվում է նախագահների հայտարարության մեջ: Փաստաթղթում ասվում է, որ հանդիպման մասնակիցները դիտարկել են հիմնարար սկզբունքների նախագծի համաձայնեցման նպատակով իրականացվող աշխատանքների ընթացքը: Ադրբեջանի և Հայաստանի նախագահներն իրենց երախտագիտությունն են հայտնել Ռուսաստանի, ԱՄՆ և Ֆրանսիայի առաջնորդներին, որոնք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն են, «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հանդեպ նրանց մշտական ուշադրության համար»: Նրանք բարձր են գնահատել ՌԴ նախագահի անձնական ջանքերը պայմանավորվածությունների ձեռքբերմանն աջակցելու գործում, ասվում է համատեղ հայտարարության մեջ: Ավելի ուշ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարեց, որ Կազանի հանդիպումը բեկումնային չեղավ, որովհետև Ադրբեջանը պատրաստ չեղավ ընդունել եռանախագահների առաջարկած հիմնարար սկզբունքների վերջին տարբերակը: Ավելին, ադրբեջանական կողմը մոտ մեկ տասնյակ փոփոխություններ առաջարկեց, և դա էր պատճառը, որ Կազանի հանդիպումը բեկումնային չեղավ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |