Վլադիմիր Կարապետյանը չի հավատում առաջիկա ամիսներին Ղարաբաղում պատերազմի վերսկսմանը![]() 29 հունիսի 2011 - 14:10 AMT PanARMENIAN.Net - «Ես առաջիկա ամիսներին չեմ ակնկալում Ղարաբաղում պատերազմի վերսկսում»,- Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Վլադիմիր Կարապետյանը` մեկնաբանելով Կազանի հանդիպման արդյունքները և Իլհամ Ալիևի ռազմատենչ հայտարարությունները հունիսի 26-ին Բաքվում տեղի ունեցած ռազմական շքերթի ժամանակ: Կարապետյանի խոսքերով, նրա համոզվածությունը հիմնվում է նրա վրա, որ Ադրբեջանը հիմա առավելություն ունի դիվանագիտական հարթակում և նա առաջին հերթին շեշտը դնում է դրա վրա: Որպես առավելություն Կարապետյանը, մասնավորապես, նշել է ՄԱԿ բանաձևը «Ադրբեջանի բռնազավթված տարածքների մասին», ինչպես նաև Ղարաբաղի հարցով ԵԽԽՎ ենթահանձնաժողովի վերականգնումը: Մեկնաբանելով որոշ փորձագետների կարծիքները, որ Կազանի հանդիպումը ցույց է տվել համանախագահ երկրների անկարողությունը հակամարտության կողմերի ճնշման արդյունքում համաձայնագրի ստորագրման հասնելու հարցում, Կարապետյանը նշել է, որ «այն պետությունը, որը վստահ է իր ուժերին, ղեկավարվում է իր ազգային շահերով, կարող է դիմակայել արտաքին ճնշմանը»: Որպես օրինակ նա բերել է Լևոն Տեր-Պետրոսյանի դիրքորոշումը 1996-ին Լիսաբոնում ԵԱՀԿ գագաթաժողովի ժամանակ, երբ Հայաստանի առաջին նախագահը կիրառեց ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ փաստաթղթի վետոյի իրավունքը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |