«Արաբո» ջոկատի ղեկավար. Այսօր շուրջ 400 ազատամարտիկներ համարվում են անհայտ կորած

«Արաբո» ջոկատի ղեկավար. Այսօր շուրջ 400 ազատամարտիկներ համարվում են անհայտ կորած

PanARMENIAN.Net - Այսօր շուրջ 400 ազատամարտիկներ համարվում են անհայտ կորած: Այդ մասին Անհայտ կորածների օրվան նվիրված մամլո ասուլիսում հայտարարել է «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եզիազարյանը: «Անհայտ կորածների օրը առանձնահատուկ է «Արաբո» ջոկատի համար, քանի որ 1992թ. հունիսի 29-ին խորհրդավոր կերպով անհայտ կորան մեր ջոկատի 80 մարտիկները»,-հայտարարել է Եղիազարյանը:

Նա նշել է նաև, որ չնայած, որ «Արաբոն» որոնել է իր անհայտ կորած ընկերներին և վերջին տարիներին ՀՀ իշխանություններն ամեն ինչ արել են ջոկատի մարտիկների աճյունը հայրենիք վերադարձնելու համար, սակայն, «ադրբեջանցիներն այնքան են լկտիացել, որ հրաժարվում են դա անել»: «Մեզ համար հանելուկ է մնում, թե ինչու Ադրբեջանը չի վերադարձնում մեր զոհված ընկերների աճյունը»,-ասել է նա:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---