ԵԽԽՎ դիտարկման հանձնաժողովի համազեկուցողները հունիսի 20-ին կժամանեն Երևան

ԵԽԽՎ դիտարկման հանձնաժողովի համազեկուցողները հունիսի 20-ին կժամանեն Երևան

PanARMENIAN.Net - Հայաստանի հարցերով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) դիտարկման հանձնաժողովի համազեկուցողներ Ջոն Պրեսկոտը և Աքսել Ֆիշերը հուլիսի 20-ին այցելելու են Հայաստան: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր, ԵԽԽՎ Հայաստանի խորհրդարանական պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանը: «Դրանից հետո, նախնական պայմանավորվածության համաձայն, աշնանային նստաշրջանում կներկայացվեն Հայաստանի մասին զեկույցը և բանաձևի նախագիծը»,- հաղորդել է նա:

Միաժամանակ Փոստանջյանը հավելել է, որ ԵԽԽՎ արձագանքը և բանաձևը կախված են լինելու հասարակության ակտիվությունից:

 Ուշագրավ
---