Ամերիաբանկը ներկայացնում է Էքսպրես լիզինգի ծառայություն![]() 29 հունիսի 2011 - 15:35 AMT PanARMENIAN.Net - Ամերիաբանկը շարունակում է ակտիվացնել գործունեությունը ֆինանսական վարձակալության ծառայության մատուցման ուղղությամբ: Ի նկատի ունենալով հաճախորդների օրեցօր աճող պահանջարկն այդ ծառայության նկատմամբ` Բանկը մշակել է ֆինանսական վարձակալության /լիզինգի/ նոր տեսակ` Էքսպրես լիզինգի ծառայությունը, որը հնարավորություն կընձեռի լիզինգի ծառայությունը մատուցել առավել սեղմ ժամկետներում: Էքսպրես լիզինգի ծառայությունը Բանկում գործող լիզինգի ծառայությունից տարբերվում է նախ պարզեցված ընթացակարգով` համաձայն որի ծառայությունը մատուցելիս հիմք են ընդունվում կազմակերպության ընդամենը մի քանի կարևոր ցուցանիշներ, ինչն էականորեն արագացնում է ծառայության տրամադրման գործընթացը, ինչպես նաև հայտի գնահատման մոտեցումով և սակագներով: Էքսպրես լիզինգով ֆինանսավորումը կարող է տրամադրվել մինչև 40 մլն ՀՀ դրամի կամ համարժեք արտարժույթի չափով: Անշարժ գույք ձեռք բերելու դեպքում Էքսպրես լիզինգի ծառայությունը տրամադրվում է մինչև 10 տարի ժամկետով, իսկ շարժական գույք ձեռք բերելու համար` մինչև 5 տարի մարման ժամկետով: Նշենք, որ Բանկի ֆինանսական վարձակալության պորտֆելը 28.06.11թ. դրությամբ կազմում է 1.7 մլրդ դրամ: Ամերիաբանկի Էքսպրես լիզինգի ծառայությունը նպատակ ունի խթանելու փոքր և միջին ձեռնարկատիրական գործունեության զարգացումը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |