ԼՂՀ-ում կներկայացվեն մոնոներկայացումներ, Ստեփանակերտի թատրոնին օգնելու համար29 հունիսի 2011 - 15:36 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 18-22-ը Հայաստանի թատերական գործիչների միության նախաձեռնությամբ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում կանցկացվի մոնոներկայացումների թատերական փառատոն` նվիրված ԼՂՀ հռչակման 20-ամյակին: 5 օրվա ընթացքում Շուշիում, Ստեփանակերտում, Հաթերքում, Նորագյուղում և այլ վայրերում դերասաններ Գրետա Մեջլումյանը, Գենադի Առուշանյանը, Սամվել Բաղինյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Արթուր Կարապետյանը, Զարուհի Խաչատրյանը և ուրիշներ հանդես կգան մոնոներկայացումներով, որոնց ցուցադրություններից ստացած ողջ հասույթը հատկացվելու է Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան թատրոնին` վերանորոգման աշխատանքներ իրականացնելու համար: Փառատոնն անց է կացվելու ՀՀ մշակույթի և սփյուռքի նախարարությունների, ԼՂՀ մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |