Պաշտոնական Թբիլիսին հայտարարում է Երևանի հետ «աննախադեպ լավ» հարաբերությունների մասին

Պաշտոնական Թբիլիսին հայտարարում է Երևանի հետ «աննախադեպ լավ» հարաբերությունների մասին

PanARMENIAN.Net - Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի իր պաշտոնակից Գրիգոլ Վաշաձեի հետ: Ինչպես հայտնում է Civil Georgia-ն, հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են հայ-վրացական հարաբերությունների ինտենսիվ զարգացումը:

«Մենք պայմանավորվել ենք երկկողմանի հանդիպումներ կազմակերպել տարին 3-4 անգամ»,-հայտարարել է Վաշաձեն ճեպազրույցում բանակցություններից հետո: Նրա խոսքով, նախկինում երբեք երկու երկրների հարաբերություններն այս մակարդակում չեն եղել և այս գործում մեծ է Հայաստանի և Վրաստանի նախագահների ավանդը:

Իր հերթին ՀՀ ԱԳ նախարարը հայտարարել է, որ երկկողմանի հարաբերություններում կան խնդիրներ, որոնք լուծման կարիք ունեն: «Չկա այնպիսի խնդիր, որը հնարավոր չլինի լուծել երկխոսության ու բանակցությունների միջոցով»,-մեջբերում է Էդվարդ Նալբանդյանի խոսքերը Civil Georgia-ն:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---