ՀԱՊԿ-ում չեն բացառում, որ կարող են զինվել ավստրիական և իսրայելյան զենքով![]() 29 հունիսի 2011 - 17:59 AMT PanARMENIAN.Net - ՀԱՊԿ Արագ արձագանքման հավաքական ուժերը միասնական զենքին անցնելու շրջանակում չեն բացառում ավստրիական «Գլոկ» և իսրայելյան «Կորներ շոթ» ատրճանակների ձեռքբերումը: Այդ մասին հայտնել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը, գրում է «ՌԻԱ Նովոստին»: «Եթե այդ սարքերի օգտագործման անհրաժեշտություն լինի, ապա, իհարկե, կդիտարկվի այն հարցը, որպեսզի դրանք ԱԱՀՈՒ կազմի մեջ մտնող բոլոր ստորաբաժանումների սպառազինման բաղկացուցիչ մասը լինեն: Եթե ոչ, ապա թող երկրներն այդ զենքը (առանձին) գնեն սեփական կարիքների համար»,- ասել է Սեմերիկովը: Նա նշել է, որ վերազինումը նախատեսում է համատեղ գործողությունների շրջանակում խնդիրների կատարման համար անցում միասնականացված տեխնիկայի: Առայժմ ՀԱՊԿ ներկայացուցիչները խորհրդակցության ժամանակ «հանգել են այն եզրակացությանը, որ դաշինքի երկրներում արտադրվող զենքն ու հատուկ տեխնիկան բավարար են»: Սակայն կողմերը «չեն բացառել արտասահմանյան զենքի` «Գլոկերի» և «Կորներ շոթերի» առանձին նմուշներ գնելու հնարավորությունը: «Անկասկած, ԱԱՀՈՒ սպառազինության հիմքը կդառնա ռուսական արտադրության զենքն ու հատուկ տեխնիկան»,- ընդգծել է Սեմերիկովը: Նրա խոսքով, ԱԱՀՈՒ ներկայացուցիչները դիտարկել են ներքին գործերի մարմինների հատուկ ստորաբաժանումների համար սպառազինության մոտ 100 օրինակ: «Սպառազինություն կա անվտանգության ծառայությունների, ԱԻՆ և սպառազինության ամենամեծ բլոկը պաշտպանության նախարարության գծով»,- ասել է նա: «Մեկ ամիս հետո մենք կհավաքվենք և կքննարկենք վերջնական պահանջները, կկողմնորոշվենք ֆինանսավորման և գնումների հարցում»,- ավելացրել է նա: Ավելի վաղ Սեմերիկովը հայտնել էր, որ ԱԱՀՈՒ միասնականացված սպառազինության և հատուկ տեխնիկայի կանցնեն 2015 թվականին: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |