Զարուհի Փոստանջյանը համաձայն չէ Սերժ Սարգսյանին հարց տալուց հետո իր հասցեին ուղղված քննադատության հետ![]() 29 հունիսի 2011 - 18:18 AMT PanARMENIAN.Net - «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցությունից պատգամավոր Զարուհի Փոստանջյանը համաձայն չէ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովում (ԵԽԽՎ) Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին տված հարցից հետո իր հասցեին ուղղված քննադատության հետ: «Բոլորովին սխալ է զուգահեռներ անցկացնել Ադրբեջանում կամ այլ երկրներում գործող ավտորիտար վարչակարգերի հետ: Մենք ժողովրդավարական պետություն դառնալու խնդիր ունենք»,- հայտնել է նա Երևանում կայացած մամլո ասուլիսում: Փոստանջյանի խոսքով, ԵԽԽՎ-ում երկրի խորհրդարանական պատվիրակության կազմում ընդդիմադիր պատգամավորի ներկայությունը դեռևս չի նշանակում, որ երկիրն ավտորիտար չէ: Նա ընդգծել է, որ համաձայն չէ այն բանի հետ, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն օրինական կերպով զբաղեցնում է իր պաշտոնը, և ավելացրել, որ 1995 թվականից ի վեր Հայաստանում բոլոր ընտրությունները կեղծված են: Փոստանջյանը չի համաձայնել նաև այն կարծիքի հետ, որ ինքն արտաքին ուժեր է ներգրավում Հայաստանի ներքին գործերի մեջ: Նա ընդգծել է, որ Հայաստանը ԵԽԽՎ լիիրավ անդամ է, և այդ կազմակերպությունը կոչված է պաշտպանելու հայ քաղաքացիների իրավունքները: Հունիսի 22-ին ԵԽԽՎ-ում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ելույթի ժամանակ Զարուհի Փոստանջյանը նրան առաջարկեց Հայաստանում արտահերթ ընտրություններ անցկացնել` նշելով, որ այժմ Հայաստանն ավտորիտար պետություն է: Նախագահ Սարգսյանն իր հերթին պատասխանեց, որ Հայաստանում արտահերթ ընտրություններ չեն լինելու`դրա հետ մեկտեղ նշելով, որ հարգում է պատգամավորի կարծիքը, սակայն չի համարում, որ Հայաստանի եվրոպական գործընկերները կիսում են այն: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |