DigiTec Business ֆորումի ընթացքում ներկայացվել են նաև ամպային տեխնոլոգիաներ![]() 29 հունիսի 2011 - 18:46 AMT PanARMENIAN.Net - 4-րդ ամենամյա DigiTec Business ֆորումի պատվավոր հյուրերի շարքում էին “Toshiba” ընկերության Ռուսաստանի և ԱՊՀ տարածաշրջանի գլխավոր մենեջեր Կատրին Մասկեն և ԱՊՀ տարածաշրջանում և Վրաստանում վաճառքների ղեկավար Դմիտրի Սոլովեյը: «Մեր ընկերության համար ֆորումը յուրահատուկ հնարավորություն էր ներկայացնելու մեր ամենաարդիական լուծումները: Ձեռք բերվեցին նախնական համաձայնություններ, պայմանավորվածություններ տարբեր ընկերությունների հետ, որոնք էլ, հուսով ենք, հետագայում կվերածվեն երկարատև համագործակցության», -նշել է «Թասկ» ընկերության հիմնադիր Ակսել Թևոսյանը: «Թասկ» ընկերությունը հայաստանյան շուկայում ներկայացնում է “Toshiba”-ի արտադրանքը: «ԱրմենՏել» և “Microsoft ընկերությունները ներկայացրեցին «ամպային տեխնոլոգիաները»` ցուցադրելով տաղավարներում այդ տեխնոլոգիայի վրա հիմնված ծառայությունները: «DigiTec Business 4-րդ ֆորումն, անշուշտ, հանդիսացավ ևս մեկ քայլ Հայաստանի տեխնոլոգիական և տնտեսական ոլորտների զարգացման գործում: «Բիզնեսի և տեխնոլոգիաների երկխոսություն» կարգախոսին համահունչ բիզնես-ֆորումի ընթացքում ներկայացրած բոլոր զեկույցներում և քննարկումներում առկա էր երկխոսելու և համագործակցելու իրական պատրաստակամությունը, ինչը շատ ողջունելի է», - նշեց «ԱրմենՏել» գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: Ֆորումի ընթացքում կնքվեց նաև եռակողմ համագործակցության համաձայնագիր ԻՏՁՄ-ի, ՁԻՀ-ի և «Ֆինանսաբանկային քոլեջ» հիմնադրամի միջև, որի նպատակն է նպաստել ՀՀ կրթական, ֆինանսական համակարգերի և տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը: Ֆորումի կազմակերպիչն էր ԻՏՁՄ-ն, գլխավոր գործընկերը` «ԱրմենՏել» ընկերությունը և պաշտոնական գործընկերը` «Մայքրոսոֆթ» ընկերությունը: 4-րդ ամենամյա ԴիջիԹեք Բիզնես Ֆորումն անցկացվում էր ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |