Նախագահը ծանոթացել է Սևանա լճի նոր անվճար լողափերի կառուցման աշխատանքներին

Նախագահը ծանոթացել է Սևանա լճի նոր անվճար լողափերի կառուցման աշխատանքներին

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանը այսօր՝ հունիսի 29-ին, աշխատանքային այցով մեկնել է Գեղարքունիքի մարզ:

Հանրապետության ղեկավարն այցելել է «Սևան» ազգային պարկի տարածքում գտնվող հանրային լողափեր, որոնք ստեղծվել են ի կատարումն ՀՀ Նախագահի 25.02.2011թ. հանձնարարականի և նպատակ ունեն ապահովել ազգաբնակչության հանգստի անվճար և արդյունավետ կազմակերպումը: Նախագահ Սերժ Սարգսյանը շրջել և ծանոթացել է լողափերի տարածքում իրականացված աշխատանքներին, զրուցել հանրային լողափում մաքրման աշխատանքներ իրականացնող «Միասին» շարժման մասնակիցների հետ:

Երկրի ղեկավարն աշխատանքային քննարկում է անցկացրել Սևանա լճի բնապահպանական հարցերի պատասխանատուների հետ, որի ընթացքում ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը և ՀՀ Նախագահին առընթեր «Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի» նախագահ Վլադիմիր Մովսիսյանը զեկուցել են լճի պահպանման, վերականգնման, բնականոն զարգացման և օգտագործման ուղղությամբ կատարված աշխատանքների ու առաջիկա միջոցառումների մասին, այդ թվում անդրադարձել` լճի մակարդակի բարձրացման հետ կապված անշարժ գույքի ապամոնտաժման, անտառմաքրման և ենթակառուցվածքների տեղափոխման աշխատանքների ընթացքին: ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը ներկայացրել է «Սևան» ազգային պարկի խորհրդի կողմից իրականացվող աշխատանքները: Նախագահի կողմից նոր հանձնարարականներ են տրվել` կապված Սևանա լճի ափամերձ անտառածածկ տարածքների մաքրման, անշարժ գույքի ապամոնտաժման և տեղափոխման նոր ժամանակացույցի կազմման հետ:

Գեղարքունիքի մարզ կատարած այցի շրջանակներում Սերժ Սարգսյանը մարզպետ Նվեր Պողոսյանի հետ քննարկել է մարզի սոցիալ-տնտեսական խնդիրները:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---