Հայաստանը կմասնակցի Սանկտ Պետերբուրգում կայանալիք Եվրոպական աստղագիտական համագումարին30 հունիսի 2011 - 10:20 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 4-ից 8-ը Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա տարվա գլխավոր աստղագիտական իրադարձությունը` Եվրոպական աստղագիտական ընկերության (EAS) հերթական համագումարը: Ինչպես հաղորդել է Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ Արեգ Միքայելյանը, համագումարի ընթացքում տեղի կունենան 9 գիտաժողովներ և 10 հատուկ նստաշրջաններ, ԵԱԸ խորհրդի նիստ,ինչպես նաև մի շարք այլ հանդիպումներ և քննարկումներ: Համագումարին կմասնակցեն եվրոպական երկրների ավելի քան 640 աստղագետներ և այլ հյուրեր: Հայաստանից համագումարին կմասնակցի անձամբ Արեգ Միքայելյանը, որը նաև Վիրտուալ աստղադիտարաններին նվիրված նստաշրջանի համակազմակերպիչն է և հրավիրված զեկուցող: Հիշեցնենք, որ նման համագումար 2007թ. տեղի է ունեցել նաև Հայաստանում, որը Հայաստանի պատմության մեջ խոշորագույն գիտական միջոցառումն էր: 2008-ին ԵԱԸ համագումարն անցկացվեց Վիեննայում, 2009-ին` Լոնդոնում, իսկ 2010-ին` Լիսաբոնում: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ ԵՄ-ն 3․5 մլն եվրո է փոխանցել ՀՀ-ին արդարադատության ոլորտի բարեփոխումների համար Նշվում է, որ փոփոխությունները կիրառելու համար անհրաժեշտ է հետագա համապարփակ և համակարգային քաղաքականություն |