Սոցհարցումը ցույց է տվել, որ հայերն առավելապես մտահոգված են սոցիալական հարցերով

Սոցհարցումը ցույց է տվել, որ հայերն առավելապես մտահոգված են սոցիալական հարցերով

PanARMENIAN.Net - Հայ հանրությունն այսօր ավելի շատ մտահոգված է սոցիալական հարցերով, քան քաղաքական: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը: Ըստ նրա, այն հարցին, թե ինչ կանեին մարդիկ նախագահ ընտրվելու դեպքում, հարցման ենթարկվածների 59,9 տոկոսը պատասխանել է, որ կլուծեր սոցիալական հարցերը, 15,2 տոկոսը՝ սոցիալ-տնտեսական խնդիրները, 11 տոկոսը՝ պետաիրավական և միայն 3 տոկոսը՝ քաղաքական խնդիրները:

Ադիբեկյանը հավելել է, որ համաշխարհային ֆինանսական ճգնաժամը ծանր հետևանքներ ունեցավ երկրի բնակչության 70 տոկոսի համար: «2010թ. անապահով մարդկանց քանակն աճել է՝ հասնելով 76 տոկոսի, այն դեպքում երբ 2008թ. այդ ցուցանիշը 39 տոկոս էր: Նույն ժամանակահատվածում բարեկեցիկ մարդկանց քանակը 54-ից կրճատվել է մինչև 26,4 տոկոս»,-ասել է նա:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---