«Չկայացած պետությունների» վարկանիշում Հայաստանը զբաղեցնում է 101 տեղը

«Չկայացած պետությունների» վարկանիշում Հայաստանը զբաղեցնում է 101 տեղը

PanARMENIAN.Net - Հայաստանը 101 տեղն է զբաղեցնում «չկայացած պետությունների» շարքում: Այդ վարկանիշն ամեն տարի կազմում է Fund for Peace կազմակերպությունը և Foreign Policy ամսագիրը աշխարհի երկրների կայացման արդյունավետության արդյունքների համաձայն:

Վարկանիշում ընդգրկված 177 երկրները ուսումնասիրվում են ըստ 12 սոցիալ-տնտեսական և քաղաքական ինդիկատորի. զարգացման անհամաչափություն, պետական իշխանության օրինականություն, առանձին հասարակական խմբերի շրջանում իշխանություններից դժգոհության մակարդակ, մարդու իրավունքների պաշտպանություն և այլն:

Առաջին տեղն այս տարի զբաղեցրել է Սոմալին, վերջինը՝ Ֆինլանդիան: Համեմատության համար, Ռուսաստանն ու Բելառուսը գրավել են համապատասխանաբար 82 և 83 տեղերը: Հետխորհրդային երկրներից Ուկրաինային գերազանցել են Բալթիայի երկրները՝ Լատվիան (135), Էստոնիան (140) և Լիտվան (149):

Վարկանիշի նպատակն է վերլուծել պետությունների սեփական տարածքային ամբողջականությունը, քաղաքական, ժողովրդագրական, տնտեսական և սոցիալական իրավիճակը վերահսկելու ունակությունը:

Ըստ վարկանիշի, ձախողված երկրները ավելի շատ միավորներ են վաստակում և գրավում են առաջին տեղերը, իսկ ամենահաջողակ պետությունները հավաքում են քիչ միավորներ ու վերջին տեղերն են զբաղեցնում ցուցակում:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---