Արթուր Բաղդասարյան. Ղարաբաղը պետք է դե յուրե ճանաչված պետություն դառնա կամ միավորվի Հայաստանի հետ

Արթուր Բաղդասարյան. Ղարաբաղը պետք է դե յուրե ճանաչված պետություն դառնա կամ միավորվի Հայաստանի հետ

PanARMENIAN.Net - Ադրբեջանը փորձում է հնարավորինս շատ դիվիդենտներ քաղել յուրաքանչյուր բարձր մակարդակի հանդիպումից` չհասկանալով այն պարզ իրողությունը, որ Հայաստանի Հանրապետությունը հստակ հռչակվել և սահմանվել է այն սկզբունքները, որոնց առկայության պայմաններում հնարավոր է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ և արդարացի կարգավորումը: Այդ մասին հայտնել է Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Այդ պայմաններում Հայաստանը, Բաղդասարյանի խոսքով, պետք է շարունակի իր հանդարտ, հավասարակշռված կեցվածքը և պաշտպանի իր սկզբունքները հիմնախնդրի կարգավորման համար:

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի խոսքով, միջազգային հանրության համար Հայաստանի պաշտոնական դիրքորոշումները ընկալելի են: «Մեր մոտեցումը շատ հստակ է` Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի խնդիրը. Լեռնային Ղարաբաղը չի եղել և չի կարող լինել Ադրբեջանի կազմում, Լեռնային Ղարաբաղը և նրա կարգավիճակի խնդիրը գերակա հարցադրում է, այսինքն Լեռնային Ղարաբաղը պետք է դառնա դե-յուրե ճանաչված պետություն կամ վերամիավորվի Հայաստանի Հանրապետության հետ, և դա պետք է որոշի Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը միջազգայնորեն ընդունված ազգային ինքնորոշման սկզբունքի շրջանակներում` համապատասխան հանրաքվեի իրականացման միջոցով»,- ասել է Բաղդասարյանը:

Նա հայտնել է նաև, որ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև ուղիղ ցամաքային կապ պետք է լինի, այսինքն անկլավների բացառում, և խնդրի կարգավորման պարագայում միջազգային անվտանգության երաշխիքների ապահովում:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---