Երևանում մեկնարկեց հայկական ընդդիմության հանրահավաքը

Երևանում մեկնարկեց հայկական ընդդիմության հանրահավաքը

PanARMENIAN.Net - Երևանում`Ազատության հրապարակում, մեկնարկեց ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) հանրահավաքը: Ինչպես դեպքի վայրից հաղորդում է PanARMENIAN.Net ի թղթակիցը, ՀԱԿ-ի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն ու ընդդիմադիր ուժի ներկայացուցիչներն արդեն հանրահավաքի անցկացման վայր են ժամանել:

Ազատության հրապարակում հայկական ընդդիմության մի քանի հազար կողմնակից է հավաքվել:

Հանրահավաքը բացեց «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը, որը մոտ մեկ ամիս առաջ ազատ է արձակվել համաներմամբ:

 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---