ՀԱԿ-ն իշխանություններին ժամանակ է տալիս երկխոսության հարցում կողմնորոշվելու համար30 հունիսի 2011 - 21:18 AMT PanARMENIAN.Net - Հայ ազգային կոնգրեսը մտադիր է կոնկրետ ժամանակ տալ Հայաստանի իշխանություններին, որպեսզի նրանք կողմնորոշվեն երկխոսության հարցում և կատարաեն ընդդիմության պահանջները: Այդ մասին, ելույթ ունենալով Երևանում` Ազատության հրապարակում, ՀԱԿ-ի հանրահավաքի ժամանակ, հայտնել է ՀԱԿ-ի համակարգող Լևոն Զուրաբյանը: «Դա շատ կարճ ժամանակ է լինելու»,- ճշտել է Զուրաբյանը: Նրա խոսքով, դրանից հետո ժողովուրդը կհավաքվի և փողոցում կմնա այնքան ժամանակ, մինչև որ իշխանությունները հրաժարական տան: Զուրաբյանը վստահ է, որ երկրի ղեկավարությունը սպառել է բոլոր ներքին ու արտաքին ռեսուրները իշխանությունը պահպանելու համար և հասկանում է, որ միակ հնարավորությունը հեղափոխությունից կամ սոցիալական բունտից խուսափելու համար ՀԱԿ-ի հետ բանակցություններն են և երկրում օրինական իշխանության հաստատումը: Ինչպես հայտնել է Զուրաբյանը, ՀԱԿ-ը պատրանքներով չի ապրում և հասկանում է, որ իշխանությունները ցանկություն ունեն ձգելու ժամանակը և թուլացնելու ՀԱԿ-ին, որպեսզի չկատարեն վերջինիս պահանջները: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Բելառուսում ՌԴ դեսպան. ՀԱՊԿ-ում ՀՀ անդամության սառեցումը կթուլացնի կառույցի դիրքերը Հարավային Կովկասում Ըստ Գրիզլովի, գլխավոր հարցը լինելու է այն, թե այս պայմաններում ինչպես է կառուցելու իր քաղաքականությունը Հայաստանը ՄԻՊ-ը փաստահավաք աշխատանքներ է իրականացրել Լոռիի աղետի գոտում Տեղում արձանագրվել են բոլոր խնդիրները, հեղեղումների արդյունքում պատճառված վնասները Դատախազությունը կբողոքարկի Սերժ Սարգսյանին և մյուսներին արդարացնելու դատավճիռը Սարգսյանը լրագրողների հետ զրույցում կարծիք էր հայտնել, որ Դատախազությունը դատական ակտը կբողոքարկի ԱԳՆ–ի մոտից բերման ենթարկված 28 անձ ձերբակալվել է ՔԿ–ն նշել է, որ նրանք բռնություն են գործադրել ոստիկանների նկատմամբ |