Լեհաստանը Հունգարիայից ընդունեց Եվրամիության նախագահությունը 1 հուլիսի 2011 - 11:29 AMT PanARMENIAN.Net - Լեհաստանն այսօրվանից կզբաղեցնի Եվրոպական միության նախագահի պաշտոնը: Լեհաստանի նախագահությունը ԵՄ կտևի կես տարի` մինչև 2011-ի դեկտեմբերի 31: Նրա գերակայությունները կլինեն եվրաինտեգրումը, «Արևելյան գործընկերություն» ծրագիրը, տնտեսական աճը, Եվրոպայի էներգետիկ անվտանգությունը և ԵՄ բյուջետային համակարգի բարեփոխումները: Հունիսին ԵՄ նախատեսում է ավարտել առանձին պետությունների բանակցությունները Խորվաթիայի հետ վերջինիս ԵՄ անդամակցելու շրջանակներում բանակցությունների չորս գլուխների շուրջ: 2011-ի աշնանը Վարշավայում նախատեսվում է անցկացնել «Արևելյան գործընկերություն» ծրագրի անդամ-երկրների գագաթնաժողովը, որի նախաձեռնողը Շվեդիան և Լեհաստանն են: «Արևելյան գործընկերություն» նախագիծը նախատեսում է ԵՄ քաղաքական և տնտեսական մերձեցում հետխորհրդային տարածքի 6 պետությունների հետ` Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի և Բելառուսի: Հուլիսի 1-ին Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հանդիսավոր կերպով լեհ վարչապետին կհանձնի ԵՄ նախագահությունը, հաղորդում է ՌՒԱ Նովոստին: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |