Խորվաթիան ֆորմալ առումով ավարտել է Եվրամիությանն անդամակցելու մասին բանակցությունները

PanARMENIAN.Net - Խորվաթիան հունիսի 30-ին ֆորմալ առումով ավարտել է ԵՄ անդամակցելու մասին բանակցությունները, որոնք տևել են 6 տարի: Եվրահանձնաժողովի հայտարարության համաձայն Խորվաթիան միանալու է ԵՄ 2013-ի հուլիսի 1-ին` դառնալով կազմակերպության 28-րդ անդամ: Սպասվում է, որ ԵՄ մտնելու մասին պայմանագիրը ստորագրվելու է մինչև 2011-ի վերջը, որից հետո այն վավերացնելու են ԵՄ անդամ-երկրները:

Ավելի վաղ հունիսին ԵՄ երկրների ղեկավարները հայտարարել են բանակցություններն ավարտելու պատրաստակամության մասին, իսկ Եվրահանձնաժողովը հավանության է արժանացրել Խորվաթիայի միանալու մասին որոշումը:

Խորվաթիայի` Եվրամիություն մտնելու մասին բանակցությունները սկսվել են 2005-ին և վերաբերվել են երկրի ներսում մի շարք բարեփոխումների իրականացմանը, այդ թվում` դատական ոլորտում: ԵՄ երկրները պահանջել են Խորվաթիայից առավելագույն բաց համագործակցություն նախկին Հարավսլավիայի հարցերով Միջազգային դատարանի հետ:

Խորվաթիայից բացի նախկին Հարավսլավիայի երկրներից ԵՄ անդամակցելու հավակնորդներ են Մակեդոնիան և Մոնտենեգրոն, որոնք ունեն պաշտոնական թեկնածուի կարգավիճակ: «Պոտենցիալ թեկնածու» է համարվում Սերբիան, հաղորդում է Lenta.ru-ն:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---