Հայաստանը և Ուկրաինան գոհ են երկկողմանի ապրանքաշրջանառության ծավալի ավելացումից![]() 1 հուլիսի 2011 - 15:44 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը շահագրգռված է Ուկրաինայի հետ համագործակցության ակտիվացմամբ: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Կիևում հայ-ուկրաինական բանակցությունների ընթացքում: Միաժամանակ, երկրի նախագահը գոհունակություն է հայտնել վերջին 1,5 տարվա ընթացքում երկու երկրների հարաբերությունների զարգացման առիթով, մասնավորապես Ուկրաինայի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառության ծավալի ավելացման փաստով: Կապված նրա հետ, որ Ուկրաինան 2013-ին ստանձնելու է ԵԱՀԿ նախագահությունը, Հայաստանի նախագահը հայտարարել է. «Մենք հուսով ենք, որ Ուկրաինան իր նախագահության ընթացքում իր ավանդը կունենա մեր տարածաշրջանում խաղաղություն և հանգստություն ապահովելու մեջ», հաղորդում է ՈՒԿՐԻՆՖՈՐՄ-ը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |