«Ոսկե ծիրան» կինոփառատոնում ներկայացվելու են հայ-թուրքական կինոպլատֆորմի ֆիլմերը 1 հուլիսի 2011 - 16:02 AMT PanARMENIAN.Net - «Ոսկե ծիրան» միջազգային 8-րդ կինոփառատոնի շրջանակներում կցուցադրվեն հայ-թուրքական կինոպլատֆորմի բոլոր 5 ֆիլմերը: Այդ մասին մամլո ասուլիսում հայտնեց կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանը: Հայ-թուրքական կինոպլատֆորմի ֆիլմերի համաշխարհային պրեմիերաները կայացել են ս.թ. ապրիլի 12-ին` Ստամբուլի 30-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում: Դրանք էին Դիանա Կարդումյանի «Գալաթա»-ն, Կանայ Օզդենի «Տիկնիկային թատրոն»-ը, Գյուլենգյուլ Ալթինթասի «Մի կորչեք, երեխաներ»-ը, Արթուր Սուքիասյանի «Աղավնիների վարպետ»-ը և Գոռ Բաղդասարյանի «Հարևաններ»-ը: Ալթինթասի «Մի կորչեք, երեխաներ» ֆիլմը պատմում է Տուզլայի մանկատան մասին, որտեղ մեծացել է Ստամբուլի «Ակոս» թերթի սպանված գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը: 2010 թ-ին Հայ-թուրքական կինոպլատֆորմը տրամադրել է համատեղ արտադրության դրամաշնորհներ Հայաստանի և Թուրքիայի կինոգործիչների կողմից նկարահանված ութ կարճամետրաժ ֆիլմերի համար, որն իրականացվում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան և Եվրոպական համագործակցության հիմնադրամի համատեղ ուժերով: «Ոսկե ծիրան» 8-րդ երևանյան միջազգային կինոփառատոնը կանցկացվի հուլիսի 10-17-ը: Ուշագրավ Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ամենաընթերցվողը բաժնում | Արման Սահակյանը վերականգնել է պետությանը պատճառած 178 մլն դրամի վնասը Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է Սիմոնյանը՝ ՍԾՏՀԿ գլխավոր քարտուղարին․ Կարևորում ենք տարածաշրջանային գործակցությունը ԱԺ նախագահը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը Բաքուն Շուշիում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողով կանցկացնի․ Էրդողանն էլ է մասնակցելու Հրապարակվել է գագաթնաժողովի ծրագիրը ՌԴ–ում ՀՀ դեսպանը Բելգորոդ է այցելել «Ցանկություն է առաջանում, որ այս ամենն ավարտվի որքան հնարավոր է շուտ»,–ասել է նա |