ՀՀ կառավարության կայքն արդեն ունի սեփական iPhone և iPad ծրագիրը![]() 1 հուլիսի 2011 - 14:32 AMT PanARMENIAN.Net - Ստեղծվել է ՀՀ կառավարության պաշտոնական կայքի՝ www.gov.am-ի ծրագիրը iPhone-ների և iPad-երի համար։ Այս մասին տեղեկացրեցին PanARMENIAN.Net ի թղթակցին ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից։ Ծրագիրը թողարկվել է այսօր iTunes-ում և կոչվում է iGov.am։ Ծրագրի միջոցով կարելի է տեղեկանալ gov.am-ի նորություններին, դիտել լուսանկարներ և հոլովակներ, ծանոթանալ կառավարության նիստերի օրակարգին և հարակից փաստաթղթերին, ուղարկել նամակ կամ դիմում պետական ցանկացած մարմնի և հետևել վերջինիս ընթացքին։ iGov.am ծրագրի ծավալն է 5.4 Մբ, պահանջում է iOS օպերացիոն համակարգի 3.2 և ավելի բարձր տարբերակները։ Ծրագիրը գործում է երեք լեզուներով՝ անգլերեն, ռուսերեն և հայերեն։ Այն կարելի է բեռնել անվճար։ Հղումներ թեմայով. Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |