Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչ. Ղարաբաղում կարելի է ռազմական գործողություններ սկսել ցանկացած ժամանակ 1 հուլիսի 2011 - 17:57 AMT PanARMENIAN.Net - «Ես չեմ կարծում, որ կազանյան հանդիպումը վերջինն է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ խաղաղ բանակցությունների գործընթացում: Այդ հանդիպումները այսուհետ ևս պետք է շարունակվեն: Ամեն դեպքում բանակցությունների ներուժը սպառված չէ»,- նշել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ Ալի Գասանովը: Գասանովի խոսքով, համանախագահների կառույցը, այդ թվում` Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահները պետք է ուժեղացնեն իրենց ճնշումը Հայաստանի վրա` կապված «նրա ապակառուցողական դիրքորոշման» հետ: Ինչ վերաբերում է ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությանը, ապա, Գասանովի համոզմամբ, պատերազմը կարելի է վերսկսել ցանկացած ժամանակ, սակայն մինչ այդ անհրաժեշտ է օգտագործել խաղաղ գործընթացի բոլոր հնարավորությունները, հաղորդում է 1news.az-ը: Ուշագրավ Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Ամենաընթերցվողը բաժնում | Գեղարքունիքն ու Ֆրանսիայի Իզերի դեպարտամենտը կգործակցեն գյուղատնտեսության ոլորտում Ֆրանսիացի մասնագետներն այցելել են նաև Գավառի գյուղատնտեսական քոլեջ Բաթոյան․ Երբ ընտանեկան բռնությունների վիճակագրությունն աճում է, դա դրական է՝ սկսել են դիմել իրավապահներին «գիտենք, որ դեպքերն ավելի շատ են»,–ասել է նա Սուրենյան․ Հուլիսի 5–ից կտաքանա 8-10 աստիճանով, ամսի 7–ից նոր ցիկլոն է սպասվում Հուլիսի 7-ին, 8-ին, 9-ին հանրապետության ամբողջ տարածքում անձևները կվերսկսվեն, առանձին հատվածներում՝ հորդառատ Սևանում մեկնարկել է լողափնյա հանգստի սեզոնը․ Գործելու է 6 հանրային լողափ Հանրային լողափերում իրականացվելու է ջրափրկարարական ծառայություն |