Լևոն Բարսեղյան. Մշակույթի նախարարության վերաբերմունքը ցինիզմ է մշակույթի հանդեպ 1 հուլիսի 2011 - 18:41 AMT PanARMENIAN.Net - ՀՀ մշակույթի նախարարությունը հուլիսի 1-ին իր պաշտոնական կայքում տեղադրել է հարցում ուղղված Գյումրու «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» ՀԿ խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանին: Նախարարությունը պահանջում է տրամադրել պարզաբանումներ, որոնք հիմք են հանդիսացել զանգվածային լրատվամիջոցներով Մինաս Ավետիսյանի որմնանկարների շուրջ տեղեկույթ տարածելու համար: Մասնավորապես, թե ինչ հիմքով է հայտարարվում, որ Գյումրիում մնացել է Մ. Ավետիսյանի 2 որմնանկար, իսկ մնացածներն արդեն վաճառվել են: Հաջորդ հարցերն են, թե` որտեղ, ով, երբ և ինչ պայմաններում է հայտարարել աճուրդ, որին մասնակցել է «Զվարթնոց» օդանավակայանը: Լևոն Բարսեղյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հերքեց Ավետիսյանի նկարները վաճառվելու մասին հայտարարությունը: Ինչ վերաբերում է աճուրդին, ապա Բարսեղյանի խոսքերով նա ոչ թե հայտարարել է աճուրդով Ավետիսյանի որմնանկարները գնելու մասին, այլ որ §վերականգնողական աշխատանքները նման են քողարկված աճուրդի, ով ավելի մեծ գումար տա, նա էլ կտնօրինի նկարները¦: ՀԿ-ի նախագահը ասաց, որ անհրաժեշտության դեպքում նախարարությանը կտրամադրի անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, իսկ մշակույթի նախարարության վարած քաղաքականությունը որակեց «ցինիկ վերաբերմունք մշակույթի նկատմամբ»: Բարսեղյանը նաև հավելեց, որ հաճախ նրանց ՀԿ-ն շփոթում են «Շիրակ» ՀԿ-ի և այլ նախաձեռնությունների հետ, որոնք զբաղվում են նմանատիպ խնդիրներով: Նա նաև հավելեց, որ նույնիսկ տեղյակ չէր այդ հայտարարության մասին, և առաջին անգամ լրագրողից է լսում այն: «Ես կարող է չբացեի մշակույթի նախարարության կայքը և չիմանայի այդ մասին», նշել է ՀԿ խորհրդի նախագահը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |