Մոսկվայի Համառուսաստանյան ցուցահանդեսային կենտրոնում նշեցին Հայաստանի օրը 1 հուլիսի 2011 - 18:53 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 1-ին Մոսկվայի Համառուսաստանյան ցուցահանդեսային կենտրոնում Անկախ պետությունների համագործակցության 20-ամյակին նվիրված «ԱՊՀ 20- ամյակ. համագործակցության նոր հորիզոններ» խորագրով միջպետական ցուցահանդեսի շրջանակում նշվեց Հայաստանի օրը: Միջոցառմանը մասնակցեցին ՀՀ փոխվարչապետ, ԱՊՀ տնտեսական խորհրդի անդամ Արմեն Գևորգյանը, Ռուսասատնի Դաշնությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանը, պաշտոնատար այլ անձինք, հայ համայնքի ներկայացուցիչներ: Հունիսի 28-ից հուլիսի 3-ն անցկացվող ցուցահանդեսի ընթացքում ԱՊՀ մասնակից-պետությունները հանդիսավորապես նշում են իրենց ազգային օրը, որն ուղեկցվում է մշակութային միջոցառումներով: Ցուցահանդեսին մասնակցում և իրենց արտադրանքն են ներկայացնում հիմնականում սննդի արտադրության, շինարարական, մեքենաշինական ոլորտի մեկուկես տասնյակից ավելի հայկական ընկերություններ: Միջոցառման շրջանակում տեղի կունենա նաև նորարարական համաժողով, որի ընթացքում Զարգացման հայկական գործակալությունը կներկայացնի մի շարք ներդրումային ծրագրեր: Ցուցահանդեսի նպատակը ԱՊՀ մասնակից երկրների միջև կառուցողական փոխգործակցության և ռազմավարական գործընկերության զարգացումն է, ձեռք բերված արդյունքների ներկայացումը: Համառուսաստանյան ցուցահանդեսային կենտրոնում մշտապես գործում է «Արմենիա» առևտրացուցահանդեսային տաղավարը, որտեղ ներկայացվում է երկրի արդյունաբերական ներուժը, Հայաստանի հարուստ պատմական ժառանգությունը: Փոխվարչապետի այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջև ստորագրվեց համաձայնագիր` Համառուսաստանյան ցուցահանդեսային կենտրոնում ՀՀ «Արմենիա» առևտրացուցահանդեսային կենտրոնի տարածքի վարձակալության վերաբերյալ: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |