Հայաստանն ու Ուկրաինան Կիևում մի շարք փաստաթղթեր են ստորագրվել![]() 1 հուլիսի 2011 - 20:57 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 1-ին պաշտոնական այցով ժամանել է Ուկրաինա: Ինչպես հաղորդում է Հայաստանի ղեկավարի մամլո ծառայությունը, մինչ Ուկրաինայի բարձրագույն ղեկավարության հետ բանակցությունների մեկնարկը, Սերժ Սարգսյանը մայրաքաղաք Կիևում այցելել է Փառքի հրապարակ՝ ծաղկեպսակ դրել Անհայտ զինվորի գերեզմանին և Սովահարության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին: Ապա Ուկրաինայի նախագահի նստավայրում տեղի է ունեցել երկու երկրների նախագահների առանձնազրույցը և պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը: Բանակցություններից հետո կողմերն ստորագրել ենք փաստաթղթեր՝ ուղղված մի շարք ոլորտներում հայ-ուկրաինական համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանը: Մասնավորապես ստորագրվել են «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ուկրաինայի կառավարության միջև օդային հաղորդակցության մասին համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին արձանագրություն», «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Ուկրաինայի ֆինանսների նախարարության միջև համագործակցության մասին համաձայնագիր», «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ուկրաինայի կառավարության միջև կառավարական կապի ոլորտում համագործակցության վերաբերյալ համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրություն», «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և Ուկրաինայի առողջապահության նախարարության համագործակցության ծրագիր», «Տնտեսական համագործակցության հարցերով հայ-ուկրաինական միջկառավարական հանձնաժողովի» հինգերորդ նիստի արձանագրությունը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |