Կաննի փառատոնի սկանդալային ռեժիսորի ֆիլմը կներկայացվի «Ոսկե ծիրանի» երևանյան պրեմիերաների շարքում![]() PanARMENIAN.Net - «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը այս տարվա երևանյան պրեմիերաների շրջանակներում ներկայացնելու է դանիացի հանրահայտ և պրովոկացիոն ռեժիսորի՝ Լարս Ֆոն Տրիերի «Մելանխոլիա» ֆիլմը: Կաննի կինոփառատոնի շրջանակներում Ֆոն Տրիերը, իբր կատակով, հայտարարել էր, որ որոշ հարցերում հասկանում է Հիտլերին, իսկ հրեաներին անվանել էր «թութք»: Ֆիլմը դրական տպավորություն էր թողել կինոփառատոնի ժյուրիի մոտ, սակայն Ֆոն Տրիերը իր հայտարարությամբ դարձավ կինոփառատոնի անցանկալի հյուրը: Այնուամենայնիվ, ֆիլմը մնաց մրցույթում և անգամ արժանացավ մրցանակի: «Մելանխոլիա» ֆիլմում նկարահանվել են հանրահայտ դերասանուհիներ Շառլոտա Գենսբուրը և Կիրստեն Դանստը: Վերջինս գլխավոր հերոսուհուն` Ջաստինին մարմնավորելու համար արժանացել է Կաննի կինոփառատոնի «Կանացի լավագույն դերակատար» մրցանակին: Ֆոն Տրիերի ֆիլմում դեպքերը զարգանում են աշխարհի կործանման նախօրեին, որտեղ ներկայացված են մարդկային հարաբերությունները և նրա վարքը նշված իրավիճակում: ՈՍԿԵ ԾԻՐԱՆ 8-րդ երևանյան միջազգային կինոփառատոնը անցկացվելու է հուլիսի 10-17-ը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |