Հարավային Օսեթիայում մտադիր են վերականգնել հայկական համայնքը

PanARMENIAN.Net - Առաջիկայում սկսվելու է Հարավային Օսեթիայում հայ համայնքի վերականգնման աշխատանքը, որը գրեթե դադարել էր գործել 2008-ի պատերազմից հետո: Ինչպես հաղորդում է «PEC» գործակալությունը, այդ մասին հայտարարել է հայ-օսեթական համայնքի ղեկավար Էսմա Աբաևա-Կուլիջանովան: «Պատերազմից հետո այստեղ շատ ընտանիքներ են մնացել: Տվյալ պահին նախատեսվում է անցկացնել մարդահամար ստույգ տվյալներ ունենալու համար: Ցավալի է, որ հայ համայնքը դադարել է գործել: Բայց մենք չենք հուսահատվում, առաջիկայում նախատեսում ենք կրկին զբաղվել Հարավային Օսեթիայում հայ համայնքի վերաստեղծման աշխատանքով»,- ասել է նա:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---