ՀՀ Հանրային խորհրդի երիտասարդական ենթահանձնաժողովը քննարկել է ԵՊՀ ուսանողների խնդիրները![]() 2 հուլիսի 2011 - 18:08 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 2-ին կայացել է Հայաստանի նախագահին առընթեր Հանրային խորհրդի երիտասարդական ենթահանձնաժողովի հերթական նիստը: Ինչպես հաղորդում է ենթահանձնաժողովի մամլո քարտուղար Գոհար Գյումուշյանը, նիստի հյուրն է եղել Երևանի պետական համալսարանի Ուսխորհրդի նախագահ Ցոլակ Հակոբյանը: Հանդիպման նպատակն էր երևան հանել ԵՊՀ ուսանողներին հուզող խնդիրները: Նիստի ընթացքում Ցոլակ Հակոբյանն առանձնացրել է մի շարք խնդիրներ, որոնք, նրա կարծիքով, շուտափույթ լուծման կարիք ունեն: Առաջին հերթին, նշվել է կոռուպցիայի խնդիրը, ինչն, իհարկե, անմիջականորեն ազդում է կրթության որակի վրա: Եվս մեկ խնդիր է երիտասարդության համար իրավական դաշտի բացակայությունը, այսինքն չկան օրենքներ երիտասարդության մասին կամ օրենք ուսխորհուրդների իրավաբանական կարգավիճակի հաստատման մասին: Հաջորդ հանդիպումը կայանալու է հուլիսի 5-ին այլ բուհերի ներկայացուցիչների հետ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |