Երևանում անցկացվում է PanARMENIAN Photo-ի «12 օր Կաննում» ցուցահանդեսը![]() ![]() PanARMENIAN.Net - Հուլիսի 1-ին «Բյուրոկրատ» գրախանութում կայացավ «12 օր Կաննում» ֆոտոալբոմի շնորհանդեսը: Գրախանութում ներկայացվեցին նաև նախագծի ընթացքում արված 22 ամենատպավորիչ լուսանկարները։ Լուսանկարների հեղիանկն է PanARMENIAN Photo ֆոտոգործակալության ղեկավար Վահան Ստեփանյանը: Ցուցահանդեսի համար ներկայացվել են այն լուսանկարները, որոնցում պատկերված են ճանաչված մարդիկ հետաքրքիր իրավիճակներում: Ֆոտոալբոմն ավելի բովանդակային է, և իր մեջ պարունակում է մոտ 150 լուսանկար: Փառատոնի օրերին արվել են փառատոնին ներկա գտնված համարյա բոլոր հայտնի կինոգործիչների լուսանկարները: PanARMENIAN Photo-ն առաջին հայկական ֆոտոգործակալություն է, որ լուսաբանեց Կաննի 64-րդ միջազգային կինոփառատոնը լուսանկարների միջոցով: Փառատոնի օրերին ստեղծվել են բացառիկ ֆոտոշարքեր: 12 օրերի ընթացքում Ստեփանյանը լուսանկարել է շուրջ 10.000 լուսանկար: Նրա խոսքով, բացի §պարտադիր¦ լուսանկարներից, նա փորձել է որսալ հետաքրքիր կերպարներ, ովքեր յուրահատուկ արտաքին կամ հետաքրքիր դեմքի արտահայտություն ունեին: Ինչ վերաբերում է լուսանկարչական ալբոմին, ապա բացի ստանդարտ ընտրություններից, Վահան Ստեփանյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում դնում էր նույն մարդու երկու տարբեր լուսանկարներ, հարցնելով միայն մեկ բան` աջը թե ձախը, չմանրամասնելով թե ինչու: Դա նույնպես օգնել է ընտրություն կատարելու երկու լուսանկարների միջև: Այնուամենայնիվ, ալբոմի ստեղծման նպատակներից մեկը հայ կինոսերներին կինոփառատոնը ներկայացնելն է` սև ու սպիտակ և գունավոր լուսանկարների հավասար քանակով: Ալբոմի համար լուսանկարների ընտրության հարցում Ստեփանյանին օգնել են լուսանկարիչներ Ռուբեն Մալայանը և Տիգրան Մեհրաբյանը, որովհետև հեղինակի կարծիքով, միայն սեփական ընտրությունը կարող է շատ սուբյեկտիվ լինել, և կողքից այլ մասնագետի օգնությունը անհրաժեշտ է ավելի օբյեկտիվ գնահատական տալու համար: Վահան Ստեփանյանը նշում է, որ շատ հայ լուսանկարիչների մոտ կարծիք կա, որ շատ դյուրին գործ է մեկնել Կաննի կինոփառատոն: Իրականում, այդպես չէ: Փառատոնից հավաստագիր ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել հարուստ աշխատանքային փորձ և ունենալ լավ անուն: PanARMENIAN Photo ֆոտոգործակալության ղեկավար Վահան Ստեփանյանի մասնակցությունը Կաննի կինոփառատոնին և ալբոմի հրատարակումը ցույց է տալիս, որ Հայաստանում պետք է հրատարակվեն ալբոմներ ու գրքեր ոչ միայն Հայաստանի մասին: PanARMENIAN Photo-ի Ֆոտոալբոմի ստեղծմանը աջակցել են “DEEM COMMUNICATIONS” գործակալությունը և «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ն: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |