Ամերիկյան զորքերը կարող են մնալ Իրաքում ևս մեկ տարի

Ամերիկյան զորքերը կարող են մնալ Իրաքում ևս մեկ տարի

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը դեռևս պատրաստ է ամերիկյան զորքերն Իրաքում թողնել հաջորդ տարի, եթե նման խնդրանք առաջադրվի: Այդ մասին հաղորդել է Իրաքում ԱՄՆ դեսպան Ջեյմս Ջեֆֆրին, գրում է ՌԲԿ-ն:

Նա նշել է, որ նման վճռականություն առկա է, անգամ չնայած շիիթական մարտիկների կողմից զինծառայողների վրա հարձակումների թվի աճին, հաղորդում է Associated Press-ը:

Նրա խոսքով, Վաշինգտոնն առայժմ ոչ մի վերջնական որոշում չի կայացրել: Ջեֆֆրին վստահ է, որ հարձակումների հիմնական օբյեկտը շարունակում են մնալ ԱՄՆ զինծառայողները, սակայն եթե նրանք հեռանան, հարձակումների կենթարկվեն Իրաքի քաղաքացիները:

Միայն 2011թ. հունիսին Իրաքում 55 ամերիկյան զինծառայող է զոհվել:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---