Թուրքիան աջակցում է Լիբիայի ապստամբներին և պահանջում Քադաֆիի հրաժարականը

Թուրքիան աջակցում է Լիբիայի ապստամբներին և պահանջում Քադաֆիի հրաժարականը

PanARMENIAN.Net - Թուրքիան ընդունել է լիբիացի ապստամբներին ղեկավար մարմինը` Անցումային ազգային խորհուրդը, որպես Լիբիայի ժողովրդի օրինական ներկայացուցիչ: Ինչպես հայտնել է Բենգազիում այցով գտնվող Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն, «բարեփոխումների պահանջը, որով հանդես է գալիս ժողովուրդը, պետք է բավարարվի, Մուամար Քադաֆին պետք է հեռանա, և Լիբիան չպետք է բաժանվի նրա կողմնակիցների և հակառակորդների միջև»:

Թուրքիան նաև խոստացել է լիբիացի ապստամբներին հատկացնել 200 մլն դոլար օգնություն հունիսին խոստացված 100 մլն դոլարի հետ միասին: Անցումային ազգային խորհուրդն արդեն ճանաչել են տասնյակ երկրներ, այդ թվում` Գերմանիան, Իտալիան և Ֆրանսիան:

Դավութօղլուի այցը Բենգազի վկայում է այն մասին, որ Թուրքիան, որը սկզբից դեմ էր Քադաֆիի դեմ ռազմական գործողություններին, որոշել է աջակցել լիբիացի ապստամբներին, հաղորդում է BBC-ն:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---