Հայաստանը հանդես է գալիս ԱՊՀ շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների օգտին

Հայաստանը հանդես է գալիս ԱՊՀ շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների օգտին

PanARMENIAN.Net - Հայաստանը քվեարկել է Եվրասիական զարգացման բանկի կազմում Ղրղզստանի հանդես գալու օգտին, PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է Հայաստանի ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը: Նրա խոսքով, դեռ ընթացիկ տարվա մայիսին Հայաստանի կառավարությունը բանաձև է ընդունել այդ հարցի վերաբերյալ:

«ԵԶԲ գործիք է, որն աշխատում է ԱՊՀ ինտեգրացման համար, այդ տեսանկյունից Հայաստանը նույնպես հանդես է գալիս ինտեգրացիոն գործընթացների օգտին: Մենք ողջունում ենք նաև Ղրղզստանի մուտք գործելը բանկի կազմ և շատ դրական ենք վերաբերվում դրան»,- ասել է նա:

Եվրասիական զարգացման բանկի խորհուրդը Մոսկվայում հունիսի 29-ի նիստում միաձայն հաստատել է նոր մասնակցի` Ղրղզստանի մտնելը բանկի կազմ:

Հայաստանի ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը հունիսի 28-ին ժամանել է Մոսկվա, որտեղ մասնակցել է ԵԶԲ նիստին:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---