Բակո Սահակյանը ծանոթացել է Արցախի շրջաններում անցնող գյուղատնտեսական աշխատանքներին

Բակո Սահակյանը ծանոթացել է Արցախի շրջաններում անցնող գյուղատնտեսական աշխատանքներին

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 2-ին այցելել է Ասկերանի, Մարտունու և Հադրութի շրջաններ ու տեղում ծանոթացել տնտեսական մի շարք ծրագրերի իրականացման և բերքահավաքի աշխատանքների ընթացքին:

Երկրի ղեկավարը կարևորել է բերքահավաքում ընդգրկված բոլոր կառույցների սերտ համագործակցության անհրաժեշտությունը՝ այն համարելով բերքահավաքի անկորուստ կազմակերպման նախապայմաններից մեկը:

Նախագահ Սահակյանը նաև այցելել է Մարտունու շրջկենտրոնում կառուցվող հիվանդանոցի և մարզահամալիրի շինհարթակներ և ծանոթացել իրականացվող աշխատանքներին:

Նախագահին ուղեկցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմիտեղեկատվության գլխավոր վարչությունը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---