ԵԱՀԿ Մինսկի խմբին կոչ են անում քննարկել Ղարաբաղում ԵԱՀԿ առաքելության բացման հարցը 4 հուլիսի 2011 - 16:04 AMT PanARMENIAN.Net - Վաղուց ժամանակն է, որ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները ներգրավված լինեն Արցախի Հանրապետությանը և նրա ժողովրդի ճակատագրին վերաբերող հարցերի քննարկումների մեջ։ Այդ մասին հայտնել է ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար Արամ Սաֆարյանը: Նրա խոսքով, ԵԱՀԿ Մինսկի Խումբն իր աշխատանքի 19-ամյա զարգացման մեջ կարող է համանախագահների շուրթերով հարց բարձրացնել ԵԱՀԿ մշտական կոմիտեի և նախարարների խորհրդի առջև` իբրև այդ զարգացումների տրամաբանական շարունակություն և հետևանք վերջապես բանակցությունների մեջ ընդգրկելու Լեռնային Ղարաբաղը և անմիջականորեն աշխատելու Արցախի հետ։ «Լեռնային Ղարաբաղի հետ աշխատանքը կարող է լինել նաև դիտորդական առաքելութան ձևով` տեղում ԵԱՀԿ գրասենյակ ունենալու միջոցով։ Բնական է և եվրոպացիների համար, վերջին հաշվով, հասկանալի, որ երկրամասի ճակատագրի ապագան չի կարող վճռվել առանց երկրամասի բնակչության ցանկությունները, նախապատվությունները հաշվի առնելու»,- ասել է Սաֆարյանը: Նա ավելացրել է, որ ժամանակն է, որպեսզի ԵԱՀԿ ՄԽ համանախագահները քննարկեն համապատասխան մարմիններին դիմելու հարցը Լեռնային Ղարաբաղի տարածքում ԵԱՀԿ առաքելություն ունենալու համար։
Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |