Հայաստանի փոխվարչապետը հերթական աշխատանքային այցով մեկնել է Տավուշի մարզ

Հայաստանի փոխվարչապետը հերթական աշխատանքային այցով մեկնել է Տավուշի մարզ

PanARMENIAN.Net - Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի ուղեկցությամբ հուլիսի 4-ին Տավուշի մարզում ծանոթացել է Հաղարծին և Աղավնավանք համայնքների դպրոցների վերանորոգման, Դիլիջանի Թախտա թաղամասի նախկին մանկապարտեզի շենքը որպես տարրական դպրոց վերակառուցելու, ինչպես նաև Հովքի համայնքային կենտրոնի շինարարական աշխատանքներին, որոնց համար ծրագրով հատկացվել է համապատասխանաբար 19.2, 28.8, 38.4 և 19.2 մլն դրամ: Դպրոցների շուրջ տարվող աշխատանքներն ավարտին կհասցնեն մինչև նոր ուսումնական տարվա մեկնարկը:

Ինչպես հաղորդում է ՀՀ ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժինը, փոխվարչապետը Արմեն Ղուլարյանի հետ քննարկել է «ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող ոռոգման ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքները:

Ենոքավան համայնքում փոխվարչապետն ԱԺ պատգամավոր Մ.Վարդանյանի հետ մասնակցել է համայնքի գազաֆիկացմանը նվիրված արարողությանը: Անտառամերձ համայնքի համար գազաֆիկացումը կարևոր նշանակություն ունի նաև անտառպահպանման առումով:

Մարզային այցի ավարտին փոխվարչապետը Դիլիջանում ներկա է գտնվել «Միմինո» հուշարձանի հանդիսավոր բացմանը, որին մասնակցում էին հյուրեր Ռուսաստանից և Վրաստանից: Դիլիջանում այդ ֆիլմի հերոսներին նվիրված հուշարձանի բացման գաղափարը պատկանում է ՌԴ Վլադիմիրի երկրամասի հայ համայնքի ներկայացուցիչներին և ռուս բարերարներին, որոնց միջոցներով էլ կանգնեցվել է հուշարձանը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---