ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունը կօժանդակի տուրիզմի զարգացմանը Հայաստանում 4 հուլիսի 2011 - 18:53 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հուլիսի 4-ին ընդունել է ՄԱԿ զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Թալեբ Ռիֆային: Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, ողջունելով հյուրերին կառավարությունում` վարչապետը կարևորել է ՄԱԿ ԶՀԿ գլխավոր քարտուղարի այցը` նշելով, որ այն կարող է նոր թափ հաղորդել Հայաստանում տուրիզմի զարգացմանը: Կառավարության ղեկավարի խոսքով, ոլորտի զարգացումը գործադիրի առաջնահերթություններից է, և այս ասպարեզում հաջողության հասնելու համար կարևոր է ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության փորձի ու գիտելիքների կիրառումը: Թալեբ Ռիֆային իր հերթին բարձր է գնահատել վերջին տարիների ընթացքում զբոսաշրջության ոլորտի զարգացման համար Հայաստանի կառավարության ներդրած ջանքերը և նշել, որ դրանք հնարավորություն են տալիս զարգացնելու և օգտագործելու Հայաստանի զբոսաշրջային հսկայական ներուժը: ՄԱԿ ԶՀԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ կառավարության կողմից տուրիզմը առաջնահերթություն հռչակելը ճիշտ որոշում է, և նշել, որ կազմակերպութունը ցանկանում է օժանդակել Հայաստանում զբոսաշրջության ոլորտի զարգացմանն ուղղված ջանքերին: Այդ առումով, ըստ Թալեբ Ռիֆայի, 2010թ. արդյունքները տպավորիչ են: Զրուցակիցներն անդրադարձել են նաև ՀՀ զբոսաշրջային գրավչությունը բարձրացնելուն ուղղված ջանքերին, համատեղ կրթական և ուսումնական ծրագրերի իրականացմանը, ինչպես նաև Հայաստանի զբոսաշրջային բրենդի ձևավորմանն ու զարգացմանը: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |