Ժիրայր Սեֆիլյանը ՀՀ իշխանություններին մեղադրում է Facebook-ում «Սարդարապատ» խմբի էջը կոտրելու մեջ

Ժիրայր Սեֆիլյանը ՀՀ իշխանություններին մեղադրում է Facebook-ում «Սարդարապատ» խմբի էջը կոտրելու մեջ

PanARMENIAN.Net - «Սարդարապատ» շարժման նախաձեռնողական խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը Հայաստանի իշխանություններին մեղադրում է Facebook-ում «Սարդարապատ» խմբի էջը կոտրելու մեջ: Այդ մասին նա հայտնել է PanARMENIAN.Net գործակալության թղթակցի հետ զրույցում: Նրա խոսքով, «Սարդարապատը» դեռևս հունիսի 23-ից հետո, երբ արգելվեց շարժման հանդիպումը երիտասարդության հետ, նախազգուշացրել էր, որ իշխանությունները ծրագրում են սոցիալական ցանցերում այլախոհների դեմ արշավ սկսել: Նա ավելացրել է, որ «Սարդարապատի» էջը կոտրելը միայն սկիզբն է, և ապագայում կարելի է ևս մի շարք ջարդեր սպասել: Ընդ որում, Սեֆիլյանն ընդգծել է, որ իշխանություններին, միևնույն է, չի հաջողվի հասնել իրենց առջև դրված նպատակներին և ստիպել, որպեսզի այլախոհները լռեն: «Երբ սոցիալական ցանցում էջ են փակում, մենք կարող ենք 4 կամ 10 նոր էջ ստեղծել: Եվ մենք ոչինչ չենք կորցնի, քանի որ կանխավ պահպանում ենք տեղեկատվական բազան»,- նշել է նա: Սեֆիլյանը հաղորդել է նաև, որ մի քանի օր իրենք էջը կպահպանեն ներկայիս տեսքով, որպեսզի բոլորին ցույց տան կատարվածը, իսկ հետո կվերականգնեն ոչնչացված տեղեկատվությունը:

Հուլիսի 3-ին կոտրել են «Սարդարապատ» խմբի էջը Facebook-ում և ջնջել խմբի քարտուղարի բոլոր գրառումները:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---