Քադաֆին համաձայնվել է հրաժարվել իշխանությունից անձնական անձեռնմխելիության դիմաց![]() ![]() PanARMENIAN.Net - Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆին համաձայնվել է հրաժարվել իշխանությունից անձնական անձեռնմխելիության փոխարեն: Քադաֆիին նման երաշխիքներ ներկայացնող երկրների շարքում է, մասնավորապես, Ֆրանսիան: Նիկոլյա Սարկոզիի կառավարությունը պատրաստ է սառեցնել Քադաֆիի և նրա ընտանիքի հաշիվների մի մասը, ինչպես նաև խոստանում է օգնել լիբիացի առաջնորդին խուսափել դատարանից: Ավելին, քննարկվում է այն հարցը, որպեսզի լիբիացի առաջնորդը կարողանա մնալ հայրենիքում: Լիբիայում խաղաղ կարգավորման անհրաժեշտությունն առաջին անգամ հնչել է 2011-ի մայիսին Ֆրանսիայում «Մեծ ութնյակի» գագաթնաժողովի ժամանակ: Շուտով կազմակերպության երկրները դիմել են Ռուսաստանին` խնդրելով որպես միջնորդ հանդես գալ պաշտոնական Տրիպոլիի և Բենգազիի ըմբոստ կառավարության միջև: Փոխզիջում հասնելու ճանապարհին գլխավոր արգելքը Մուամար Քադաֆի ճակատագիրն էր: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |