Ջեմիլ Չիչեկը դարձել է Թուրքիայի խորհրդարանի նոր խոսնակ![]() 5 հուլիսի 2011 - 13:38 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի փոխվարչապետ Ջեմիլ Չիչեկն ընտրվել է Թուրքիայի խորհրդարանի նոր խոսնակ: Ընտրությունների երրորդ տուրում Չիչեկը հավաքել է 322 ձայն: Բացի Չիչեկից թուրքական խորհրդարանի խոսնակի պաշտոնի համար պայքարում էին իշխող Արդարություն և զարգացում կուսակցության պատգամավոր Զելկիֆ Քազդալը և Թունջա Թոսկայն Ազգային շարժում կուսակցությունից: Ջեմիլ Չիչեկը ծնվել է 1946-ին: Թուրգուտ Օզալի հետ եղել է Անա Վետեն կուսակցության հիմնադիրներից մեկը: 2002-ին մասնակցել է Արդարություն և զարգացում կուսակցության ստեղծմանը, այնուհետև դարձել է արդարադատության նախարար, դրանից հետո` փոխվարչապետ և կառավարության մամլո քարտուղար: Նա հայտնի է իր հակահայկական դիրքորոշմամբ և Հայոց ցեղասպանությունը ժխտող կտրուկ հայտարարություններով: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |