Facebook-ն արգելափակել է ընկերներին Google+ «արտահանելու» գործիքը![]() PanARMENIAN.Net - Facebook-ն արգելափակել է ընկերների կոնտակտային տվյալները արտահանելու գործիքը։ Այս մասին հայտարարել է Facebook-ի ծրագրավորողներից մեկը, գրում է CNET-ը։ «Այսօրվանից Facebook-ը ջնջելու է ընկերների էլ.փոստերի հասցեները ընկերների էջերից»,-ասել է Facebook Friend Exporter-ի ծրագրավորող Մուհամեդ Մանսուրը՝ հանդես գալով Chrome բրաուզերի այն հավելվածի դեմ, որը թույլ է տալիս ընկերների տվյալները վերցնել Facebook-ից։ Chrome բրաուզերի հավելվածը թույլ է տալիս վերցնել և միանգամից ուղարկել ընկերների էլ.հասցեները, ծննդյան տարեթվերը, հեռախոսի համարները և մի քանի այլ տվյալներ տեքստային ֆորմատով Gmail, ինչը ավելի է հեշտացնում Google account ունեցողներին ստեղծել իրենց ցանցը Google+ սոցիալական ցանցում։ Facebook-ի՝ արտահանելու (export) գործիքի արգելափակումը, ըստ երևույթին, արդյունավետ է։ Բազմաթիվ Facebook Friend Exporter-ի օգտագործողներ հաղորդագրություն են ստանում այն մասին, որ արտահանելու գործիքն ամբողջապես հասանելի չէ։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |