ՀԱԿ հիմա փորձում է նոր ընտրազանգված որսալ, կարծում է Գալուստ Սահակյանը![]() 5 հուլիսի 2011 - 14:32 AMT PanARMENIAN.Net - «ՀԱԿ-ը նոր ընտրազանգված որսալու մոլուցքով է տարված»,- Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Նրա խոսքով, այդ նպատակի համար ՀԱԿ-ը փորձում է օգտագործել բոլոր նպատակները և թեմաները, այդ թվում` ղարաբաղյան հիմնախնդիրը, ապացուցել ժողովրդին, որ իրենք ամենալավ ընդդիմությունն են: Միաժամանակ նա նշել է, որ հիմա ՀԱԿ-ը լքում են ոչ միայն շարքային անդամները, այլ նույնիսկ ղեկավար օղակի ներկայացուցիչները: Ինչ վերաբերում է իշխանությունների և ՀԱԿ քաղաքական երկխոսությանը, ապա, Սահակյանի խոսքով, նրանք պատրաստ են երկխոսություն վարել ՀԱԿ առաջարկած ցանկացած սցենարի շուրջ: Միաժամանակ նա նշել է, որ թույլ չեն տա, որպեսզի ՀԱԿ բացառիկ լինի և վերածի երկխոսության գործընթացը բանախոսության: «Նրանք կարող են անցնել բանախոսության, մենք երկխոսություն ենք վարելու»,- նշել է նա: Հունիսի 30-ին տեղի ունեցած ՀԱԿ նիստում նրա առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ ՀԱԿ-ը ոչինչ չի կորցնի երկխոսության ձախողումից, այլ հակառակը` միգուցե նույնիսկ կշահի: Տեր-Պետրոսյանը հիշեցրել է, որ կկորցնեն միայն իշխանությունները և ողջ հասարակությունը: ՀԱԿ-ի առաջնորդի խոսքով, երկխոսությունը պետք է ընթանա միայն գլխավոր հարցերի շուրջ, առաջին հերթին` արտահերթ ընտրությունների անցկացման և երկրում օրինական իշխանության հաստատման: Նա հայտնել է, որ եթե իշխանությունները պահանջները չկատարեն նաև այս անգամ, առաջիկայում ՀԱԿ-ը գործող նախագահի և կառավարության անհապաղ հրաժարականի պահանջ կներկայացնի: ՀԱԿ հաջորդ հանրահավաքը տեղի կունենա օգոստոսի 1-ին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |