Երևանում բացվել է հայ դատապարտյալների ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառք 5 հուլիսի 2011 - 15:02 AMT PanARMENIAN.Net - «Հայրենիք» կինոթատրոնում այսօր բացվեց Հայաստանի 7 քրեակատարողական հիմնարկների դատապարտյալների ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառքը: Ցուցահանդեսին ներկայացված են շուրջ 40 դատապարտյալների 200-ից ավելի աշխատանքներ,: Ցուցահանդեսի կազմակերպիչներն են ՀՀ արդարադատության նախարության «Աջակցություն դատապարտյալներին» հիմնադրամը: Հիմնադրամի գլխավոր տնօրեն Կառլեն Թորոսյանի խոսքով, այս տարի ցուցահանդեսի մասնակիցների թիվը աճել է ավելի քան կրկնակի: Ի դեպ, աշխատանքների անունները չեն հրապարակվում: Կ. Թորոսյանը նաև ասաց, որ բոլոր դատապարտյալներին տրամադրվում է անհրաժեշտ հումք, որով դատապարտյալները ողջ տարվա ընթացքում աշխատում են: Հիմնադրամն արդեն պայմանավորվածություն ունի մի քանի հուշանվերների խանութների հետ, և դատապարտյալների աշխատանքները արդեն վաճառվում են: Թորոսյանը հավաստիացրեց, որ դատապարտյալների աշխատանքներից ստացված ողջ հասույթը տրամադրվում է նույն դատապարտյալներին: Ցուցահանդեսի ամենաուշագրավ աշխատանքը մի նկար էր, որի հեղինակը դատապարտվել է նկարներ կեղծելու համար: Այդ նկարը, ամենայն հավանականությամբ, գնելու է ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն իր աշխատասենյակի համար: Ցուցահանդեսին ներկայացված են նաև Աբովյանի կանանց քրեակատարողական հիմնարկի ներկայացուցիչների աշխատանքները: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |