Google Maps-ում կարելի է գտնել Երևանում անվճար Wi-Fi ունեցող վայրերի քարտեզ![]() ![]() PanARMENIAN.Net - Բլոգեր Սամվել Մարտիրոսյանը Google Maps-ում ստեղծել է Երևանի անվճար Wi-Fi (անլար) ինտերնետ կապ ունեցող վայրերի քարտեզ: Սլովենիայում գտնվող Սամվել Մարտիրոսյանը PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնեց, որ գտնվելով Հայաստանից դուրս՝ հասկացավ, որ լավ կլիներ ունենալ քարտեզ, որտեղ նշված կլինեին դրսում անվճար Wi-Fi կապ ունեցող վայրերը։ «Քարտեզի ստեղծման մասին գրել եմ իմ բլոգում, նաև տարածել ընկերներիս շրջանակում։ Բոլորը կարող են ավելացնել այնտեղ անվճար Wi-Fi կապով իրենց իմացած վայրերը, ինչպես նաև Wi-Fi կապի գաղտնաբառերը»,-ասաց Սամվել Մարտիրոսյանը։ Այս պահին քարտեզում նշված է շուրջ 40 հասցե։ Google maps-ում “Free Wi-Fi spots in Yerevan” որոնելու դեպքում՝ հեշտությամբ կարելի է գտնել Սամվել Մարտիրոսյանի ստեղծած նշումներով քարտեզը։ ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |