Վրաստանի ԱԳՆ-ը ողջունում է երկրի 5 կրոնական միավորումներին իրավաբանական կարգավիճակի տրամադրումը 5 հուլիսի 2011 - 16:03 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի Արտաքին գործերի նախարարությունը ողջունում է երկրի 5 կրոնական միավորումների իրավական կարգավիճակի փոփոխությունը և դրանց հասարակական իրավունքով իրավաբանական անձի կարգավիճակի տրամադրումը: Փոխարտգործնախարար Նինո Կալանդաձեն այսօր ճեպազրույցում հաստատել է, որ նման իրավաբանական կարգավիճակով կրոնական միավորումների գրանցման հարցը դիտարկվել է նաև Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի` վերջերս Վրաստան կատարած այցի ընթացքում: «Վրաստանում գործող կրոնական միավորումների իրավաբանական կարգավիճակի փոփոխման հարցը բազմաթիվ բարեկամական երկրներ էին առաջադրում»,- հավելել է Կալանդաձեն, հաղորդում է Գրուզիա Օնլայնը: Վրաստանի խորհրդարանն հուլիսի 1-ին առաջին ընթերցմամբ ուղղումներ է մտցրել Քաղաքացիական օրենսգրքում, որոնց համաձայն 5 կրոնական միավորումների շնորհվում է հասարակական իրավունքով իրավաբանական անձի կարգավիճակ: Պատգամավորները քվեարկել են համապատասխան շտկումների համար խորհրդարանի արտահերթ նիստում: Հասարակական իրավունքով իրավաբանական անձի կարգավիճակ ստանալու են Հայ Առաքելական եկեղեցին, Հռոմի կաթոլիկ եկեղեցին, մուսուլմանական համայնքը, հուդայական համայնքը և Վրաստանի Բապտիստական եկեղեցին: Հասարակական իրավունքով իրավաբանական անձը կազմակերպություն է, որն անկախ պետական հսկողությունից իրականացնում է քաղաքական, պետական, սոցիալական, լուսավորչական, մշակութային կամ այլ հասարակական գործունեություն: Հայ Առաքելական եկեղեցու կարգավիճակի հարցը վաղուց է գտնվում հայ-վրացական հարաբերությունների օրակարգում: Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի` Վրաստան կատարած հայրապետական այցի շրջանակում վրացական կողմն առաջարկել էր Վրաց Ուղղափառ եկեղեցուն Հայաստանում նույն իրավունքները շնորհել, ինչ ՀԱԵ-ին Վրաստանում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |