Ֆրանսահայ Գոռ Հարությունյանը թեթև քաշային կարգում PROFC չեմպիոնի կոչում է նվաճել 5 հուլիսի 2011 - 16:04 AMT PanARMENIAN.Net - Ռոստովի երկրամասում «Ազգերի համագործակցության գավաթ» խառը մենամարտերի միջազգային առաջնության շրջանակում տիտղոսային մենամարտ է կայացել ֆրանսահայ Գոռ Հարությունյանի և ազգությամբ ճապոնացի շվեյցարական մարզիկ Ֆելիպպե Էնոմոտոյի միջև թեթև քաշային կարգում PROFC չեմպիոնի կոչման համար: Երեք ռաունդ տևած լարված մենամարտի արդյունքում մրցավարների միաձայն որոշմամբ հաղթող է ճանաչվել Հարությունյանը, որը PROFC երկակի չեմպիոն է դարձել: «Ես շատ ուրախ եմ, որ հաղթեցի: Աննկարագրելի դժվար էր, բայց ես ինձ լավագույնս դրսևորեցի: Ես հաղթանակս նվիրում եմ իմ ծնողներին, հայ ժողովրդին և բոլոր նրանց, ովքեր հավատում էին ինձ: Իհարկե, ես հասկանում էի, որ նա ուժեղ և արժանի հակառակորդ է, և որ մենամարտը դժվար է լինելու, բայց չէի մտածում, թե որքանով: Մենամարտի ժամանակ Ֆելիպպեն վարպետորեն խորամանկում էր, բայց ես վերահսկում էի իրադրությունը, հետևում նրա շարժումներին և սովորեցի հաշվարկել նրա քայլերը»,- մենամարտից հետո հայտնել է Հարությունյանը, հաղորդում է Miasin.ru-ն: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |