«Ոսկե ծիրան» կինոփառատոնը հյուրընկալելու է աշխարհահռչակ հունգարացի ռեժիսոր Բելա Տարրը 5 հուլիսի 2011 - 17:02 AMT PanARMENIAN.Net - «Ոսկե ծիրան» 8-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում կայանալու են հանրահայտ հունգարացի ռեժիսոր Բելա Տարրի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունները: Տարրը անձամբ ներկա է գտնվելու կինոփառատոնին: Երևանյան հետահայաց ցուցադրությունների շարքում ներկայացվելու են «Նզովք», «Լոնդոնցի մարդը» և նրա վերջին` «Թուրինյան ձի» ֆիլմերը: Վերջինս Բեռլինում ներկայացնելով և արժանանալով «Արծաթե արջ» մրցանակին՝ հայտարարեց համաշխարհային կինոյից հեռանալու մասին: «Թուրինյան ձի» ֆիլմի նկարահանման համար շարժառիթ է հանդիսացել Ֆրիդրիխ Նիցշեի լռության տասնմեկ տարիների մասին միֆական պատմությունը: Ռեժիսորն այս ֆիլմը համարում է իր կինոռեժիսորական կարիերայի արժանի ավարտը, քանի որ հենց Նիցշեն է առաջինը խոսել նիհիլիզմի` որպես մեր` անցյալի իդեալների ու արժեքների կործանման ժամանակաշրջանը բնորոշող գծի մասին: Աստծո մահվան ու նիհիլիզմի տեսությունները ոչ միայն գերմանացի փիլիսոփայի, այլև հունգարացի ռեժիսորի ֆիլմերի հիմնաքարն են: Բելա Տարրը չի սիրում, երբ իր ֆիլմերն անվանում են «մետաֆիզիկական» և շրջանցում է փիլիսոփայական ընդհանրացումները: Նա հորդորում է իր հանդիսատեսին չզբաղվել ինտելեկտուալ աշխատանքով, փոխարենը «հավատալ աչքերով ու լսել սրտով»: Քննադատները Տարրին հաճախ համեմատում են Տարկովսկու, Անտոնիոնիի, Անգելոպուլոսի հետ, իսկ կինոգետները համարում են իրական, ճշմարտացի «ֆանտազյոր»: Նրա սև-սպիտակ ֆիլմերը ծայրահեղական են, բացարձակ նոր կինոմատոգրաֆ ստեղծելու փորձ, կարծես` կինոյի այս ողջ հարյուրամյա պատմությունը չի էլ եղել: «Ոսկե ծիրան» 8-րդ երևանյան միջազգային կինոփառատոնը անցկացվելու է հուլիսի 10-17-ը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |