Հայ լեզվաբանը ՀՀ կրթության և գիտության նախարարին մեղադրում է ստի մեջ 5 հուլիսի 2011 - 17:14 AMT PanARMENIAN.Net - 2011-2012 ուսումնական տարում Հայաստանում անհրաժեշտ է արգելել 7-9-րդ դասարանների աշակերտների համար հայոց լեզվի նոր դասագրքերի ներմուծումը: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է լեզվաբան Դավիթ Գյուրջինյանը: Նրա խոսքով, այդ գրքերն անորակ են և պատշաճ կերպով երեխաներին չեն ուսուցանում հայոց լեզուն: «Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հայտարարություններն այն մասին, որ 7-9-րդ դասարանների դպրոցականների համար ընտրվել են լավագույն դասագրքերը, չեն համապատասխանում իրականությանը»,- նշել է նա: Ընդ որում, նա նկատել է, որ նման դասագրքերով հայոց լեզվի դասավանդումը հետընթաց կապրի: «Գրքերում ներառված են այնպիսի բառեր, որոնք ոչ միայն անհասկանալի են 7-րդ դասարանցիների համար, այլև պետքական չեն»,- ասել է Գյուրջինյանը: Բացի դրանից, նա նկատել է, որ լեզուն ուսուցանելու փոխարեն հայոց լեզվի ուսուցիչներն աշակերտներին հանձնարարում են անգիր սովորել բանաստեղծություններ: Հայ փորձագետը նշել է նաև, որ հայոց լեզվի դասագրքերը 10-11-րդ դասարանների համար նույնպես «գրավիչ չեն»: «Մաթեմատիկան դպրոցում» ամսագրի գլխավոր խմբագիր Համլետ Միքայելյանն իր հերթին նշել է, որ դպրոցներում խնդիրներ կան նաև կապված մաթեմատիկայի դասավանդման հետ: Նրա խոսքով, այն դասագրքերը, որոնք ընտրվել են այդ առարկայի համար, այն հասանելի չեն դարձնում աշակերտների համար: Բացի դրանից, նա նկատել է, որ սխալ կլինի այս առարկան դասավանդել արտասահմանյան գրքերի միջոցով, քանի որ դրանք չեն համապատասխանում Հայաստանի կրթական ծրագրին: Միքայելյանի կարծիքով, հայ մասնագետները պետք է իրենք մաթեմատիկայի դասագրքեր մշակեն դպրոցականների համար: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստանում առաջին մյուսլի արտադրող ընկերությունն է հիմնադրվել Հայկական առաջին մյուսլիների արտադրության գործընկերն Ակբա Ֆեդերացիան է Բիբլոս Բանկ Արմենիան` ապագա նորարաների կողքին. Բարի գալուստ CaseKey 2024 Առաջիկա 6 ամսվա ընթացքում մասնակիցները կլուծեն 4 բիզնես քեյս Ադրբեջանի մեջլիսում Լյուքսեմբուրգի խորհրդարանի նախագահի հայտարարությունները «կանխակալ և անհեթեթ» են որակել Բաքվում հայտարարել են նաև, թե նման հայտարարությունները խաթարում են խաղաղ գործընթացն Ադրբեջանի և Հայաստանի միջև Փոխվարչապետն ու Բոնոն քննարկել են ՀՀ-Ադրբեջան կարգավորման գործընթացը Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումները |