Բակո Սահակյանը քննարկում է ԼՂՀ հռչակման 20-րդ տարեդարձի կազմակերպման հարցերը

Բակո Սահակյանը քննարկում է ԼՂՀ հռչակման 20-րդ տարեդարձի կազմակերպման հարցերը

PanARMENIAN.Net - Հուլիսի 5-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մոտ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ Արցախի Հանրապետության հռչակման 20-րդ տարեդարձի տոնակատարության կազմակերպման և համակարգման պետական հանձնաժողովի անդամների մասնակցությամբ:

Խորհրդակցությանը քննարկվել են Արցախի հանրապետությունում տոնական միջոցառումների նախապատրաստման ու անցկացման հետ կապված հարցեր:

Բակո Սահակյանը հանձնաժողովի անդամներին հանձնարարել է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները նախատեսված միջոցառումները հաստատված ծրագրին համապատասխան կազմակերպելու և անցկացնելու ուղղությամբ, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---