Վրաստանի պատրիարքը դեմ է կրոնական միավորումներին իրավաբանական կարգավիճակ շնորհելու օրենքին

PanARMENIAN.Net - Վրաստանի պատրիարք-կաթողիկոս Իլյա Բ առաջարկում է դադարեցնել խորհրդարանում օրինագծի քննարկումը, որը նախատեսում է կրոնական միավորումներին հասարակական իրավունքով իրավաբանական կարգավիճակի տրամադրում:

«Անհրաժեշտ եմ համարում խորհրդարանում դադարեցնել երկրորդ և երրորդ ընթերցմամբ օրենքի ընդունման ընթացակարգերը, ինչպես նաև այս հարցի շուրջ անհրաժեշտ է անցկացնել հանրային քննարկումներ»,- ասվում է Իլյա Բ-ի հայտարարությունում:

Փաստաթղթում նշվում է, որ դա «կարևորագույն հարց է, որը որոշում է պետության կառույցի հիմնական սկզբունքները»: Միաժամանակ, Իլյա Բ-ն հայտարարում է, որ Վրացական ուղղափառ եկեղեցին երբեք դեմ չի եղել և միշտ աջակցել է այլ կրոններին կարգավիճակ շնորհելուն, հաղորդում է Ինտերֆաքսը:

Վրաստանի խորհրդարանն ուրբաթ օրն առաջին ընթերցմամբ ուղղումներ է մտցրել Քաղաքացիական օրենսգրքում, որոնց համաձայն 5 կրոնական միավորումների շնորհվում է հասարակական իրավունքով իրավաբանական անձի կարգավիճակ: Պատգամավորները քվեարկել են համապատասխան շտկումների համար խորհրդարանի արտահերթ նիստում: Հասարակական իրավունքով իրավաբանական անձի կարգավիճակ ստանալու են Հայ առաքելական եկեղեցին, Հռոմի կաթոլիկ եկեղեցին, մուսուլմանական համայնքը, հուդայական համայնքը և Վրաստանի բապտիստական եկեղեցին:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---